• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

Հայաստանի Հանրապետության Անկախության 31-ամյակին և Հայաստանի և Վիետնամի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն:

21 նոյեմբերի, 2022
Հայաստանի Հանրապետության Անկախության 31-ամյակին և Հայաստանի և Վիետնամի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. նոյեմբերի 21-ին Հանոյի Մելիա հյուրանոցի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 31-ամյակին և Հայաստանի և Վիետնամի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։

Պաշտոնական ընդունելությանը վիետնամական կողմից հատուկ հյուրն էր Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության արտաքին գործերի նախարարի օգնական, մամլո քարտուղար և մամուլի վարչության պետ տիկին Լե Թհի Թհու Հանգը (Ms. Le Thi Thu Hang, Assistant Foreign Minister, Spokesperson and Director of the Press Information Department of the Ministry of Foreign Affairs of the Socialist Republic of Vietnam):

Հայաստանի Հանրապետության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության պետական օրհներգներից հետո ելույթներով հանդես եկան դեսպան Վահրամ Կաժոյանը (Vahram Kazhoyan) և տիկին Լե Թհի Թհու Հանգը։

ՎՍՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանն իր ելույթում հակիրճ անդրադարձավ Հայաստանի պատմությանն, ինչպես նաև Հայաստան-Վիետնամ հարաբերություների զարգացմանը միջնադարից մինչև մերօրյա ժամանակները։ Դեսպան Կաժոյանն իր ելույթում անդրադարձավ Հայաստանի և հայազգի հայտնի կոմպոզիտորներին, գրողներին, նկարիչներին, գիտնականներին և ընդգծեց նրանց ավանդը համաշխարհային արվեստի, գիտության, գրականության և այլ ոլորտներում զարգացման գործում։

ՎՍՀ արտաքին գործերի նախարարի օգնական, մամլո քարտուղար և մամուլի վարչության պետ տիկին Լե Թհի Թհու Հանգն իր հերթին հակիրճ անդրադարձ կատարեց Հայաստանի և Վիետնամի հարաբերությունների զարգացմանը ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանից մինչ այժմ՝ մասնավորապես կարևորելով Վիետնամի առաջին նախագահ Հո Շի Մինի՝ 1959 թվականին Հայաստան կատարած այցը, ինչպես նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների Վիետնամ կատարած այցերին։

Հայաստանի Հանրապետության Անկախության 31-ամյակի և Հայաստանի և Վիետնամի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի նվիրված պաշտոնական ընդունելությանը ներկա էին ՎՍՀ կառավարության անդամներ, գերատեսչությունների ներկայացուցիչներ, Վիետնամում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների, լրատվամիջոցնեի ներկայացուցիչներ, Վիետնամում բնակվող հայեր, Վիետնամ-Հայաստան բարեկամության ասոցիացիայի ղեկավարությունն ու անդամները և այլ հյուրեր։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: